Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագրով ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

440
Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 01:15
Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագրով ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

Հուլիսի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հասմիկ Գասպարյանի՝ «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի՝ տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները:

Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:

Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում՝ յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ:

Հասմիկ Գասպարյանն իր աշխատանքներով ներկայացել է և՛ անհատական, և՛ խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների:

Մուտքն ազատ է: