Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սխալվել եմ, որ անուններ եմ տվել». ՊԵԿ նախագահ

678
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 13:55
«Սխալվել եմ, որ անուններ եմ տվել». ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՊԵԿ-ը փոշմանեց ու չհրապարակեց ստուգված 8 գազալցակայանների բոլոր տերերի անունները. «Իմ կոլեգաներն ասացին, որ քննչական ու հետաքննչական գործողությունների շրջանակում որևէ տեղեկատվության բացահայտումը կարող է վնասել քննչական գործողություններին: Սխալվել եմ, որ անուններ եմ տվել»,- ասաց Անանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դավիթ Անանյանն անդրադարձել էր գազալցակայաններում իրականացված ստուգումներին ու անուններ տվել. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, Ղազարյանին պատկանող գազալցակայաններում են ստուգումներ անցկացվել: Ծառուկյանինը՝ ևս, Հովիկ Աբրահամյանինը՝ չէ... Հիշողությամբ եմ ասում, մեր մամուլի խոսնակին կխնդրեմ, կհրապարակենք»,- ասել էր Դավիթ Անանյանը: