Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին սպառնում է նետվել Կիևյան կամրջից (լրացված)

374
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 14:00
Քաղաքացին սպառնում է նետվել Կիևյան կամրջից (լրացված)

Հուլիսի 19-ին, ժամը 13:17 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները կանխել են անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: