Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հիմա էլ սրանք են ուզում իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել». Արգիշտի Կիվիրյան

569
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 12:20
«Հիմա էլ սրանք են ուզում իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Ինձ համար զավեշտալի ա, երբ Նիկոլն ու իր թիմը փութաջանորեն ընտրական օրենսգիրք են ուզում փոխել ըստ իրենց՝ «ազատ ու արդար ընտրություններ» անցկացնելու համար: Համաշխարհային քաղաքական միտքը աքսիոմատիկ կերպով ապացուցել է, որ ազատ ու արդար ընտրության անցկացումը կախված է միմիայն մի բանից՝ այդ պահին առկա իշխանության կամքից: Դրա համար անգամ գեթ մի օրենք պետք չի, ընդամենը քաղաքական կամք: Սովետական սահմանադրությունը եղել է իր ժամանակների ամենաժողովրդավար սահմանադրությունը, բայց դա չէր խանգարում դրան լինել տոտալիտար երկիր, քանի որ բացակայում էր հենց այդ քաղաքական կամքը: Ու այս պարագայում, երբ ներկայիս իշխանությունները լծվել են ընտրական օրենսգրքի վերաձևակերպման սուրբ գործին՝ պատճառաբանելով, որ դրանից է կախված ազատ ընդրությունների անցկացումը, հասկանում ես, որ հիմա էլ սրանք են ուզում ընդամենը իրենց հագով ընտրական օրենսգիրք նկարել, որպեսզի ամեն գնով ապահովեն իրենց մոնոպոլ հաղթանակը: Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, որ ապագա ընտրություններում բացթողումները կրկին կհիմնավորվեն վատ օրենսգրքով, ոչ թե սեփական քաղաքական կամքի բացակայությամբ...»: