Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ՀՀ վարչապետը՝ Փանիկում ռուս զինծառայողների աղմկահարույց վարժանքների մասին

324
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 11:25
ՀՀ վարչապետը՝ Փանիկում ռուս զինծառայողների աղմկահարույց վարժանքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Փանիկում տեղի ունեցած միջադեպին:

«Դա սադրանք էր՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ՀՀ ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Դեռ խնդիր կա հասկանալու՝ ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի միջադեպը: Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- ասել է Փաշինյանը:

Արդեն հայտնել էինք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները 2 օր առաջ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկում՝ տանկերով մտել են գյուղ և խուճապի մատնել մարդկանց: