Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Դա այլանդակության գլուխգործոց է». Ալեք Ենիգոմշյանը՝ «Առաջին լրատվական»-ում հրապարակված հոդվածի մասին

406
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 11:30
«Դա այլանդակության գլուխգործոց է». Ալեք Ենիգոմշյանը՝ «Առաջին լրատվական»-ում հրապարակված հոդվածի մասին

«Առաջիկա ժամերին իմ կողմից անպայման պատասխան կլինի այդ չափազանց պրովոկացիոն հոդվածին»,- MAMUL.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվական»-ում իր մասին հրապարակված հոդվածին:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցի հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանն ասել է. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի միջոցները, ճանապարհները փակված են, ոչ խաղաղ միջոցներով պայքար իրականացնելը ընդունելի է։ Ոչ խաղաղ պայքարը իր մեջ ներառում է բռնի միջոցներ, որը կարող է լինել նաև զինված պայքարը»:

Մեր հարցին՝ արդյոք աղավաղվա՞ծ է իր խոսքը, պատասխանեց. «Դա այլանդակության գլուխգործոց է»: