Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Արթուր Մովսիսյանի հացադուլի իրական մեղավորները». Արայիկ Պապիկյան

425
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 10:40
«Արթուր Մովսիսյանի հացադուլի իրական մեղավորները». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արթուր Մովսիսյանի հացադուլի իրական մեղավորներ են՝
1. ՀՔԾ-ն, որի քննիչները կամայականորեն առանձնացրին Արթուրի գործը;
2. Դատախազությունը, որն ի կատարումն սերժի պատվերի մինչ օրս պնդում է, որ Արթուրը միայնակ եղել է կազմակերպված խմբի կազմում;
3. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները, որոնք սերժից ստացած կնիքով վավերացրին ապօրինի և շինծու մեղադրանքը;
4. Վճռաբեկ դատարանը, որը որոշել է գործել «օրենքի տառին համապատասխան»:

Այս կառույցներն էին, որ ՀՀ քաղաքացի Արթուր Մովսիսյանին 7 ամիս ժամկետով հանձնեցին պուտինյան բանտին: Այդ կառույցներում Հայի, ՀՀ քաղաքացու մասին մտածող չկար: Նրանք մտահոգված էին միայն պատվիրված գործը ավարտին հացնելու և սերժին հաճելի ծառայություն մատուցելու մասին:

Լա՛վ իմացեք, Արթուր Մովսիսյանը ԱՆՊԱՐՏ Է, բանտախցում նա ԱԶԱՏ Է, իսկ դուք՝ մեղավոր և կալանված ձեր աշխատասենյակներում:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ