Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող ԲԿ-ն վաճառվել է. «Հրապարակ»

721
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 09:35
Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող ԲԿ-ն վաճառվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնն արդեն վաճառվել է։ Որոշ տեղեկություններով՝ գնորդը գավառեցի 2 եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնես ունեն, սակայն Խոսրով Հարությունյանը չի ցանկանում խոսել ո՛չ գնորդի, ո՛չ էլ գնի մասին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ, քաղաքական իրավիճակի փոփոխություններով պայմանավորված, շատերն են մտադիր վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը և կունեզրկեն իրենց»։

Մանրամասները՝ թերթի համարում: