Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Խորվաթիայի հավաքականի հարձակվողը մարել է իր գյուղի բնակիչների վարկերը

5742
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 16:15
Խորվաթիայի հավաքականի հարձակվողը մարել է իր գյուղի բնակիչների վարկերը

Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է իր հարազատ գյուղի բնակիչների վարկերը, հաղորդում է Vijesti-ն:

«Նա ծնվել է Սփլիթ քաղաքից ոչ հեռու գտնվող փոքր գյուղում: Երբեք չի մոռացել իր արմատները՝ չնայած 19 տարեկանում մեկնել է Իտալիա և միացել «Ֆիորենտինա»-ին: Մեկ անգամ էլ Անտեն մարել է ոչ մեծ բնակավայրի 500 բնակիչների վարկերը»,- պատմել է Ռեբիչի ընկերը՝ Լովրո Շինդիկը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում պարտվեց Ֆրանսիայի հավաքականին՝ 2:4 հաշվով: Ռեբիչը մրցաշարում անցկացրել է 6 խաղ և մեկ գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ 3։0 հաշվով հաղթելով Արգենտինային։