Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դեռևս վաղ է Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը». Ռիչարդ Միլս

353
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 15:15
«Դեռևս վաղ է Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը». Ռիչարդ Միլս

Այսօր ՀՀ -ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանում ներդրումների մասին.

«Իրավացի եք, կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Եվ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, խաղի հավասար կանոնների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից: Բայց կարծում եմ՝ դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ Հայաստանում դրանք սկսելը: Մենք Միացյալ Նահանգների գործարար համայնքի կողմից շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին, հետաքրրքություն կա: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամո՞ւտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, արդյոք քննությունները, որոնք սկսվել են, ինչպես են դրանց ընթացքն ապահովվելու, դրանց համապատասխանությունն օրենքին և իրավունքի պահանջներին»,- ասել է Ռիչարդ Միլսը: