Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մի դեպք հիշեցնեմ էշ-էշ արտահայտվողներին». Վահրամ Թոքմաջյան

651
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 15:05
«Մի դեպք հիշեցնեմ էշ-էշ արտահայտվողներին». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի դեպք հիշեցնեմ էշ-էշ արտահայտվողներին: Երբ Ապրիլյան պատերազմի ծանր օրերին, Տեր-Պետրոսյանն իր նախաձեռնությամբ հանդիպեց Սերժ Սարգսյանին, ուռո գլոխների բաց համայնքը սկսեց՝ հա բա, հեսա խորհրդարանականի տոկոսների բազառնա էթալու, ՀԱԿ-ին Սերժն անցնում ա և այլն: Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:
Հիմա, նույն ուռո գլոխների բաց համայնքը, Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպման մեջ, բազմաշերտ դավադրություն է տեսնելու ու շարունակում է ամբաղ-զամբաղ դուրս տալը:
Երբ ձևավորվում է նոր իշխանություն, էն էլ Հայաստանի նման կոնֆլիկտներ ունեցող թույլ երկրում, արտաքին ուժերը սկսում են ճնշել՝ ամեն մեկն իր իմացածի չափով: Էն որ փոքր ժամանակ ձեր հետ քֆուրով կատակ են արել ու եթե առաջին անգամը անցել է, հա վախտ մնացել եք էդ քֆուրի տակ: Հասկացա՞ք:
Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպումը լավագույն բանն էր, որը կարող էր տեղի ունենալ էս ընթացքում ու տեղի ունեցավ: