Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելին է, քան Հայաստանի, Վրաստանի, Մոնղոլիայի և Էստոնիայի ՀՆԱ-ն միասին վերցրած

2458
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 10:35
Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելին է, քան Հայաստանի, Վրաստանի, Մոնղոլիայի և Էստոնիայի ՀՆԱ-ն միասին վերցրած

Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ: Ըստ Bloomberg-ի գնահատականի՝ մեկ տարում 54-ամյա Բեզոսի կարողությունն աճել է մոտ 52 միլիարդ դոլարով: Բեզոսի կարողությունը 55 միլիարդ դոլարով ավելին է, քան աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նրան հաջորդող՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը (95,5 միլիարդ դոլար):

Բեզոսը նաև դարձել է ժամանակակից պատմության մեջ ամենահարուստ մարդը:

The World's Billionaires կոչվող ցանկում Բեզոսի կարողությունը գնահատվում է 149,7 միլիարդ դոլար: Համեմատության համար՝ անցած տարի Համաշխարհային բանկը Բուլղարիայի ՀՆԱ-ն գնահատել էր 143,85 միլիարդ դոլար:

Այժմ Բեզոսի կարողությունն ավելին է, քան Հայաստանի, Վրաստանի, Մոնղոլիայի և Էստոնիայի ՀՆԱ-ն միասին վերցրած:

Ցուցակի երրորդ տեղում է ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 83 միլիարդ դոլար կարողությամբ, ով առաջ է անցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից (82,9 միլիարդ դոլար):