Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխական ալիքի վրա պաշտոններ ստացած երիտասարդները դեռ էյֆորիայի մեջ են». Ոսկան Սարգսյան

382
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 01:10
«Հեղափոխական ալիքի վրա պաշտոններ ստացած երիտասարդները դեռ էյֆորիայի մեջ են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ասում ենք, որ Հայաստանում խաղաղ հեղափոխություն է եղել: Խաղաղը խաղաղ էր, սակայն հեղափոխությունից հետո տեղի է ունենում հասարակական-քաղաքական կացութաձևի, սեփականության ձևերի, տերերի փոփոխություն: Ամեն մեծ գործի համար լավ կադրեր են պետք, ինչպես Ստալինն է հռչակել՝ կադրերն են որոշում ամեն ինչ: Հին կադրերի մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք փչացել կամ իշխանության կողմից փչացվել է. հին, մաշված շինանյութով նոր տուն չեն կառուցում: Հեղափոխական ալիքի վրա պաշտոններ ստացած երիտասարդները, ինչպես նավից պարահանդես ընկածներ՝ դեռ էյֆորիայի մեջ են, շատերն իրենց վստահված գործից՝ ոչ հմուտ: Նիկոլ Փաշինյանը պետք է կադրերի բանկ ստեղծի, որպեսզի համեմատաբար արժանավորները պաշտոն ստանան, այլապես կադրերը դառնալու են նոր իշխանության աքիլլեսյան գարշապարը»: