Գլենդելում տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան - 2800» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների ծրագրով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան-2800» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Լուսանկարների բնօրինակներից շատերը մինչև օրս պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և արտատպվել են հատուկ «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսում ներկայացվելու համար: Հատկանշական է, որ առանձին ցուցասրահում ներկայացվել են նաև Գլենդելում ապրող հայ արվեստագետների աշխատանքները՝ նվիրված Երևանին: «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլորին զգալու հնամյա մայրաքաղաքի շունչն ու ջերմությունը, յուրահատուկ մթնոլորտը, ինչպես նաև հրավիրել բոլորին հյուրընկալ մեր քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը: |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
7420:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
314Երեկ, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
70016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
73516.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
94116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
113514.04.2024, 22:30