Կամերային նվագախմբի ու երգչախմբի համատեղ համերգին կներկայացվեն վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 20-ին, ժամը 19:00 հանդես կգան համատեղ համերգով: 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգային երեկոյին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Միջոցառումը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ համերգային երեկոյին ունկնդիրը կվայելի կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: Ծրագրում ընդգրկված են Հայդնի, Մոցարտի գործերը: Որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): 2017/18 համերգաշրջանի եզրափակիչ համերգից հետո կոլեկտիվները պատրաստվելու են 2018/19 համերգաշրջանում ներկայացնել ինքնատիպ ու հետաքրքիր նախագծեր: |
Ադրբեջանցիները ոչնչացրել են Գետավանի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը
36400:06«Կորսերվատորիային ձեռք տալն անբարոյականություն է». քաղաքացիների արձագանքը (տեսանյութ)
378Երեկ, 23:3680 և ավելի տարիների պատմություն. «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» (լուսանկար)
403Երեկ, 22:48Միասնական աղոթք է բարձրացվել սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
675Երեկ, 00:48Մեղրիի արևափայլ ջերմությունը Լոռիում (լուսանկար)
443Երեկ, 00:36Դարերի հարուստ պատմություն. Ոսկեպարի հուշարձանները (լուսանկար)
48416.03.2024, 23:36