Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մբապեն հրաժարվել է չեմպիոնության համար պարգևավճարից

362
Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ., 12:40
Մբապեն հրաժարվել է չեմպիոնության համար պարգևավճարից

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի նորընծա չեմպիոն Կիլիան Մբապեն հրաժարվել է չեմպիոնության համար պարգևավճարից։ Ֆուտբոլիստը համարում է, որ ֆուտբոլիստները չպետք է գումար ստանան՝ ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում ներկայացնելու համար։ Նա իրեն հասանելիք ողջ գումարը կփոխանցի բարեգործական հիմնադրամին, որի հոգեբարձուն է։ 19-ամյա ֆուտբոլիստին աշխարհի չեմպիոն հռչակվելու համար նախատեսվում է 550 հազար դոլար։