Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ասում են՝ ուղղաթիռը մի քիչ էն կողմ ա ընկել, ուրեմն դուք չեք մասնակցել մարտական գործողությանը». քառօրյա պատերազմի մասնակից

528
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 12:00
«Ասում են՝ ուղղաթիռը մի քիչ էն կողմ ա ընկել, ուրեմն դուք չեք մասնակցել մարտական գործողությանը». քառօրյա պատերազմի մասնակից

«Ջաբրաիլում ծառայած տղա կա հիմա մեզ հետ: Ուղղաթիռի ընկած դիրքում ա ծառայել, ասել են՝ ուղղաթիռը մի քիչ էն կողմ ա ընկել, ուրեմն դուք չեք մասնակցել մարտական գործողությանը: Էս ի՞նչ հիմար պատճառաբանություն ա»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց քառօրյա պատերազմի մասնակից այս երիտասարդը: «Հարցը միայն զինգրքույկի մեջ գրելը չէ, այլ վերաբերմունքը, որ երիտասարդ տղաներին հիասաթափեցրել են, նեղացրել»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ապրիլյան քառօրյայի մասնակից մի խումբ տղաներ այս պահին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում: