Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին հայտնել է, որ իր վրա բենզին են լցրել և այրել

418
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 11:25
Քաղաքացին հայտնել է, որ իր վրա բենզին են լցրել և այրել

Հուլիսի 16-ին՝ ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963թ. ծնված Վալերի Գ-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.40-ին, նշված հասցեում Վալերի Գ-ի վրա բենզին է լցրել և այրել 1968թ. ծնված Նունե Մ-ն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: