Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.

Թրամփն ամփոփել է Պուտինի հետ հանդիպման արդյունքները

4327
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 11:15
Թրամփն ամփոփել է Պուտինի հետ հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուժեղ էր Հելսինկիում հանդիպման ժամանակ: Այս մասին ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք»,- ասել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքն ու Պուտինը կարևոր եզրահանգման են եկել:

«Մենք շատ հարցեր ենք քննարկել, ներառյալ՝ միջուկային զենքի տարածումը, պատերազմն ու խաղաղությունը, տնտեսությունը, Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակներն ու շատ այլ հարցեր»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ անդրադարձել են նաև Իսրայելի հարցին:

Ավելի վաղ Թրամփը Պուտինի հետ հանդիպումը «լավ սկիզբ» էր անվանել: Նա նաև հույս էր հայտնել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:

Պուտինը, իր հերթին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել էր, որ քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր: