Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թեթև աթլետիկա. Արամայիս Սարգսյանը 4-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում

507
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 14:15
Թեթև աթլետիկա. Արամայիս Սարգսյանը 4-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած մինչև 20 տարեկանների աթլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 2 աթլետ՝ արագավազորդուհի Գայանե Չիլոյանը (ք. Երևան) և եռացատկորդ Արամայիս Սարգսյանը (ք. Կապան):

Առավել հաջող է հանդես եկել Արամայիս Սարգսյանը՝ որակավորման փուլում արձանագրելով անձնական նոր ռեկորդ՝ 15 մ 94 սմ և 23 մասնակիցների շարքում գրավելով 4-րդ տեղը, որն էլ նրան եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր է պարգևել: Հաջորդ օրը եռացատկի մրցման եզրափակիչ փուլի 12 մասնակիցների պայքարում 3-ական փորձերից հետո ի հայտ են եկել այն 8 ուժեղագույնները, որոնք ևս 3 փորձ կատարելու և մեդալները վիճարկելու իրավունք են ստացել: 3-րդ փորձի ժամանակ Արամայիս Սարգսյանը գրանցել է 15 մ 89 սմ արդյունքը և վճռորոշ փուլում 8 ուժեղագույնների շարքում պայքարը մրցանակային տեղերի համար շարունակելու իրավունք վաստակել: Վերջնական արդյունքում 15 մ 89 սմ արդյունքով Արամայիս Սարգսյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: