ՀՖՖ-ի պատասխանը՝ «Փյունիկ»-ին և «Արարատ»-ին
ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել՝ պատասխանելով «Փյունիկ»-ի և «Արարատ»-ի՝ իր հասցեին հնչած հայտարարություններին։ «Այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների և փաստերի խեղաթյուրման հիման վրա.
«Փյունիկ»-ի վերանվանման վերաբերյալ ՀՖՖ նախագահը, իհարկե, դրական է գնահատել «Փյունիկ»-ի՝ «Երևան» ՖԱ վերանվանման նախաձեռնությունը և, իհարկե, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը հայտնել է իր պատրաստակամությունն անվանափոխման հնարավոր գործընթացին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Սակայն, ի տարբերություն «Փյունիկ»-ի սոսկ հայտարարությունների՝ նախկինում բոլորին հայտնի «Երևան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն օրենքով սահմանված կարգով գրանցել և ՀՖՖ-ում հայտավորել է «Երևան» թիմը: Այսինքն, առնվազն անգրագետ պետք է լինել կամ այդպիսին ձևանալ, որպեսզի սեփական «անգործությունը» կամ այլոց «գործությունը» բարդել ՀՖՖ-ի վրա:
«Փյունիկ»-ի սաների՝ «Ավան Ակադեմիա»-ի կազմում հանդես գալու վերաբերյալ Բացարձակ սուտ է և հերյուրանք է այն, որ իբրև թե «Փյունիկ»-ի սաները մեկ տարով փոխանցվել են «Ավանի Ակադեմիա»-ին և ապա հետ վերադառնալու փոխարեն՝ ապօրինի տեղափոխվել «Երևան» ֆուտբոլային ակումբ: Ստախոսներին առաջարկում ենք հրապարակել գեթ մեկ փաստաթուղթ՝ ի պաշտպանություն իրենց հայտարարության: Ավելին, այդ ո՞ր «Փյունիկ»-ի սաների մասին են խոսում. այն «Փյունիկ»-ի, որն ամբողջությամբ, ներառյալ գրեթե բոլոր սաների իրավունքները, ձրի, առանց կոպեկ փոխհատուցման նվեր են ստացե՞լ: Բացի այդ, համաձայն այդ նույն՝ իրենց հիշատակած «Երևան» ակումբի ղեկավարների հայտարարության, անգամ իրենք դեռ չեն որոշել իրենց թիմի կազմը, իսկ ահա «Փյունիկ»-ն արդեն «գուշակել» է:
«Հանրապետական» մարզադաշտի վարձավճարի վերաբերյալ «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը, իրոք, բարձրացել է և բարձրացել է ոչ միայն «Փյունիկ»-ի, այլև բոլոր վարձակալողների համար: Սակայն զգալիորեն բարձրացել են նաև ՈՒԵՖԱ-ի կողմից Եվրագավաթների մասնակցության ծախսերը հոգալու համար ակումբներին տրվող աջակցությունները: Տարիներ շարունակ ՀՖՖ-ն փոխհատուցել է մարզադաշտի շահագործման ծախսերի տարեկան 80-100 միլիոն դրամ դեֆիցիտը՝ այդպիսով լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով միայն մարզադաշտը վարձակալողներին: Այսուհետ, այդ միջոցները կուղղվեն մարզային ֆուտբոլային սուբյեկտներին, որոնք ՈՒԵՖԱ-ից ուղղակի աջակցություն չեն ստանում:
«Փյունիկ»-ի մարզադպրոցի վերաբերյալ Սուտ է այն հայտարարությունը, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան մարզադպրոցի տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի: Կխնդրեինք «իրավունքի մեծն գիտակներին» հրապարակել այդ իրավունքի համար հիմք հանդիսացող պայմանագիրը:
ՀՖՖ ժողովի վերաբերյալ Ստոր սուտ և կեղծիք է հատկապես այն հայտարարությունը, իբրև թե ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ։ Ուղղակի չէր կարող լինել նման հայտարարություն, քանի որ ի տարբերություն «Փյունիկ»-ի, ով որդեգրել է ստահոդ հայտարարությունների, պատերի տակ վայրահաչելու, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու գործելաոճ, ՀՖՖ-ն մշտապես գործել է միջազգային և ազգային օրենսդրության պահանջների շրջանակներում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, այլապես ՀՖՖ-ն հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում:
«Արարատ» ակումբի հայտարարության վերաբերյալ Ինչ վերաբերվում է «Արարատ» ակումբի՝ ՀՖՖ կողմից «Արարատ Արմենիա» ապօրինի գրանցման վերաբերյալ հայտարարությանը, ապա պաշտոնապես հայտարարում ենք, որ ընդհակառակը՝ ՀՖՖ-ն որևէ իրավունք չուներ չգրանցելու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին»,- նշված է հայտարարության մեջ։ |
Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
95Երեկ, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
122Երեկ, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
59417.04.2024, 05:24Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
153516.04.2024, 12:485 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից (լուսանկար)
105715.04.2024, 19:54Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակչի օրը
116915.04.2024, 18:18