Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Նոր կառավարությունն անհապաղ պետք է հանքային ջրերի արդյունաբերական շահագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկի». Զոյա Թադևոսյան

429
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 20:35
«Նոր կառավարությունն անհապաղ պետք է հանքային ջրերի արդյունաբերական շահագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկի». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանը հանքային ջրերով գերհարուստ պետություն է, սակայն ոլորտն ամբողջությամբ ավիրվել է թե՛ օրենսդրական բարբարոսական ֆիսկալ քաղաքականության և անգրագետ «կարգավորման», թե՛ ավազակապետերի գիշատչական կառավարման պատճառով: Նոր կառավարությունը անհապաղ պետք է հանքային ջրերի արդյունաբերական շահագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Այն ոչ պակաս շահութաբեր կարող է լինել, քան բարձր տեխնոլոգիականն է: