Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ի՞նչ սպասել Պուտինի և Թրամփի այսօրվա հանդիպումից

1533
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 12:45
Ի՞նչ սպասել Պուտինի և Թրամփի այսօրվա հանդիպումից

Այսօր՝ հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը պետք է անդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների մեծ օրակարգին: Թեպետ նախագահներն այնքան էլ շատ ժամանակ չեն ունենա, իսկ փորձագետներն մեծ ազդակներ չեն սպասում այդ հանդիպումից, սակայն, ինչպես ասում են, հույս կա, որ զրույցը հնարավորություն կտա տեղաշարժել հարաբերությունները «մեռած» վիճակից, փոխանցում է Газета-ն:

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար սա կլինի երրորդ անձնական հանդիպումը:

Դրանից առաջ նրանք հանդիպեցին Գերմանիայում կայացած G-20 գագաթնաժողովին, 2017 թվականի ամռանը, ինչպես նաև նույն տարվա նոյեմբերին Վիետնամի ԱԽՏՀ-ի գագաթաժողովին:

Այն, որ Թրամփը ցանկանում է լիարժեք հանդիպում անցկացնել Պուտինի հետ, հայտնի դարձավ մարտի վերջին, սակայն կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները հազիվ թե լիարժեք կոչվեն: Դրանց փաստացիորեն չի մասնակցել ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ ամբողջ հիմնական աշխատանքն իրականացրել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում «չեն ակնկալում կոնկրետ արդյունքներ այդ հանդիպումից, քանի որ շատ ժամանակ է անցել երկու երկրների ղեկավարների վերջին պաշտոնական գագաթնաժողովից»: