Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երևան-Գյումրի ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է պատնեշին ու շրջվել. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

234
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 10:05
Երևան-Գյումրի ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է պատնեշին ու շրջվել. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 01:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ Ա. Հ-ը (1998թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: