Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն

420
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 20:55
Ֆրանսիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի եզրափակիչ Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը: Ֆրանսիան, 4։2 հաշվով հաղթելով Խորվաթիային, հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Հանդիպման 18-րդ րոպեին խորվաթների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը՝ Անտուան Գրիզմանի հարվածից հետո։ 10 րոպե անց՝ հանդիպման 28-րդ րոպեին, խաղի հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը։ Հանդիպման 38-րդ Անտուան Գրիզմանը, 11-մետրանոցից դառնալով գոլի հեղինակ, առաջ մղեց Ֆրանսիայի ընտրանուն։ Հանդիպման 59-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Փոլ Պոգբան, ապա 65-րդ րոպեին Ֆրանսիացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, իսկ 4 րոպե անց՝ 69-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատեց խորվաթ Մարիո Մանջուկիչը։