Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Մբապեն՝ գոլի հեղինակ. Ֆրանսիան առջևում է

268
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 20:25
ԱԱ-2018. Մբապեն՝ գոլի հեղինակ. Ֆրանսիան առջևում է

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ընթանում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի եզրափակիչ Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը: Հանդիպման 18-րդ րոպեին խորվաթների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը՝ Անտուան Գրիզմանի հարվածից հետո։ 10 րոպե անց՝ հանդիպման 28-րդ րոպեին, խաղի հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը։ Հանդիպման 38-րդ Անտուան Գրիզմանը, 11-մետրանոցից դառնալով գոլի հեղինակ, առաջ մղեց Ֆրանսիայի ընտրանուն։ Հանդիպման 59-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Փոլ Պոգբան, 65-րդ րոպեին Կիլիան Մբապեն ևս մեկ գնդակ ուղարկեց Խորվաթիայի դարպասը։ Այսպիսով, Ֆրանսիան հաղթում է 4։1 հաշվով։