Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հելսինկիում մեկնարկել են Պուտին-Թրամփ հանդիպման կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները

1520
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 17:25
Հելսինկիում մեկնարկել են Պուտին-Թրամփ հանդիպման կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները

Ֆինլանդիայում այսօր մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները: Հանդիպումը կկայանա վաղը:

Նման բողոքի ակցիաներից առաջինը դարձել է Helsinki Calling երթը, որն անցկացրել են Amnesty International-ը, Helsinki for Human Rights-ն ու երիտասարդ ձախականները, հաղորդում է Интерфакс-ը:

Այսօր բողոքի ակցիաները մեկնարկել են Քայսանիեմի այգուց, ընթացել դեպի քաղաքի կենտրոն և կավարտվի Սենատի հրապարակում:

Ցուցարարների ձեռքերին կան «Մարդու իրավունքներ բոլորի համար», «Հելսինկին խաղաղության կոչ է անում», «Մենք ազատություն ենք, մենք հավասարություն ենք», «Արթնացե՛ք, հեռացրեք Թրամփին» և այլ գրությամբ պաստառներ:

Նշվում է, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքում անցկացվել է նաև բողոքի ակցիա՝ ընդդեմ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության, որին մասնակցել է մոտ 50-70 մարդ: