Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այնպես եմ ուզում, որ մեզանում վերանա «փողով խոսացող մարդկանց» երևույթը». Նիկոլայ Բաղդասարյան

416
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 02:25
«Այնպես եմ ուզում, որ մեզանում վերանա «փողով խոսացող մարդկանց» երևույթը». Նիկոլայ Բաղդասարյան

Վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այնպես եմ ուզում, որ մեզանում վերանա «փողով խոսացող մարդկանց» երևույթը։ «փողով խոսացող մարդիկ» զբաղեցնում են տարբեր պաշտոններ և հասարակության մեջ որոշակի դիրքեր։ Իրենք վարձատրվում են, որպեսզի այս կամ այն անձի կամ երևույթի դեմ խոսեն, հրապարակեն հոդվածներ, սոցիալական ցանցերում գրառում անեն, այսպես ասված «մուտիլովշիկներ են»։ Բայց այդ բիզնեսն ունի պահանջարկ, ընդորում իմ հասկանալով լավ էլ վարձատրվում են։ Բայց այդ բիզնեսը գոյություն է ունենում, եթե հասարակությունը սկսում է հավատալ այդ մարդկանց։ Ես ճանաչում եմ իրենցից շատերին, բայց ցավոք սրտի հասարակության մեծ մասի աչքերում իրենք արդար, գրագետ մարդիկ են, ովքեր պարբերաբար պայքարում են այս կամ այլ երևույթի դեմ։ Անչափ դժվար է ապացուցել, որ կոնկրետ անձն իրականում գումարի դիմաց վարկաբեկում է մարդկանց, դա է իր եկամուտի միակ աղբյուրը (երբ հարցնում ես, ուրիշ զբաղմունք չեք կարում գտնել, ասում են մենք մեր ազգի համար ենք անում)։ Սակայն, մեզանում կան նաև մարդիկ, ովքեր իրականում պայքարում են արատավոր երևույթների դեմ, ովքեր իրականում անկեղծ և գրագետ մարդիկ են և առողջ քննադատում են այս կամ այլ անձի։ Հիմի ինչ անել, ինչպես տարանջատել թացը չորից։ Մի հավատացեք ուղղակի հայտարարություններին, եթե դրանք չունեմ փաստեր, ուշադիր ծանոթացեք փաստերին և արված եզրահանգումներին, քանի որ իրենց հնարքը կայանում է նրանում, որ ներկայացվում է մի փաստ և դրանից արվում է չբխող հետևություն, մի թողեք մարդիկ դառնան «մուտիլովկի» զոհ, քանի որ հնարավոր է մի օր Ձեզ կարող է թիրախավորեն և մի քանի հազար դրամով Ձեզ դարձնեն «վատ մարդ»։ Ձեզանից է կախված, որ մեզանում չբազմանան «մուտիլովշիկները», եղեկ իմաստուն, ինչպես Սոլոմոն Թագավորն էր։