Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Հրայր Մկոյանի նոր ակումբը

271
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 16:10
Հայտնի է Հրայր Մկոյանի նոր ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիա» ակումբում՝ հանդես գալով 20 համարի ներքո: Գյումրեցի ֆուտբոլիստը մարզական կարիերան սկսել է «Շիրակ» ակումբում, այնուհետև հանդես է եկել հայաստանյան և արտասահմանյան մի շարք ակումբներում, արտերկրում մասնավորապես հանդես է եկել «Սպարտակ Նալչիկ» -ում, ապա չեխական «Դինամո Բուդյովիչե» և իրանական «Էսթեղլալ» ակումբներում: 2009 թվականից հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է 44 խաղի։