«Գարեգին Բ-ն օգնության է կանչել Էրդողանի ստրուկ Աթեշօղլուին». «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը տեղեկացնում է. Այսօր՝ հուլիսի 15-ին, Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքական գահը բռնազավթած Արթին Աթեշօղլուն, ով ծանոթ է իբրև Արամ արք. Աթեշյան, մասնակցել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. պատարագին: Աթեշօղլուն չի ընդունում հայոց ցեղասպանության փաստը, մերժում է ճանաչել Հայ եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասումը, ոտնատակ է տվել Գարեգին Բ-ի օրհնությունը պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանին, խարդավանքներով և թուրքական պետության բացահայտ օժանդակությամբ բռնազավթել է պատրիարքական աթոռը, ունի հարյուր հազարավոր դոլար արժող բնակարան Ստամբուլում, Գարեգին Բ-ի եղբայր՝ Եզրասի հետ բիզնեսներ Մոսկվայում, և այլն, այսինքն նա խախտել է Աստծու և մարդկանց առաջ իր տված աղքատության ու հնազանդության ուխտերը: Նա հլու հնազանդ և ստրկաբար ծառայում է Ռեջեփ Էրդողանին, որի նախագահական վերընտրությունից անմիջապես հետո, ընդամենը մի քանի օր առաջ նրան հրապարակավ ՀԵՐՈՍ հայտարարեց… Սա հիշեցնում է Գարեգին Բ-ի կողմից Սերժիկ Սարգսյանին ստրկամիտ ծառայությունը: Ինչպես ասում են՝ նմանը նմանին է գտնում: Եզրակացություններ անելը թողնում ենք Գարեգին Բ-ի ստրուկներին: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54