Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հելսինկիի ռեստորաններից մեկում հայտնվել է «Թրամփպուտին» ուտեստը՝ նախագահների հանդիպմանն ընդառաջ

5242
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 16:40
Հելսինկիի ռեստորաններից մեկում հայտնվել է «Թրամփպուտին» ուտեստը՝ նախագահների հանդիպմանն ընդառաջ

Ֆինլանդիայում ակտիվ պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ հուլիսի 16-ին:

Helsingin Uutiset պարբերականի հաղորդմամբ՝ Հելսինկիի ռեստորաններից մեկում հայտնվել է «Թրամփպուտին» ուտեստը, որը ներկայացնում է Արևելքն ու Արևմուտքը: Ուտեստը բաղկացած է ռուսական նրբաբլիթից՝ կարմիր ձկով, թթվասերով և սոխով, ինչպես նաև ամերիկյան բլիթներից՝ պաղպաղակով և հատապտուղներով:

Ուտեստի արժեքը մոտ 14 եվրո է: