Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ «գերեվարված հայ հետախույզը» չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում». Արծրուն Հովհաննիսյան

601
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 13:25
«Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ «գերեվարված հայ հետախույզը» չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»։