Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու նիստին

441
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 12:30
ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու նիստին

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։