Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ով որտեղ ուզում, կայանում է, ով ում վրա ուզում, քշում է». Վահրամ Թոքմաջյան

400
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 14:35
«Ով որտեղ ուզում, կայանում է, ով ում վրա ուզում, քշում է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքում գրել է.

Արձանագրենք, որ փողոցային երթևեկության և հասարակական կարգի առումով, այս պահին, գոնե Երևանում բառդակ է: ՃՈ-ի թույլ կամ աչք փակոց գործողությունները, այսպես ասած՝ ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, անկարգապահ վարորդներին տվել են «դրախտային» պայմաններ: Ով որտեղ ուզում, կայանում է, ով ում վրա ուզում, քշում է, ով ինչ խախտում ուզում անում է, ով ինչքան ուզում, եզին բնորոշ համառությամբ ձայնային ազդանշան է տալիս: