Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բնապահպանության փոխնախարարն արձագանքել է Սևանա լճի ջրի խնդրին

868
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 22:15
Բնապահպանության փոխնախարարն արձագանքել է Սևանա լճի ջրի խնդրին

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքում գրել է.

Ամբողջ օրն ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։
Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։
Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։

Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։
Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին։