Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել էր արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը». Արման Եղոյան

437
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 21:00
«Հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել էր արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը». Արման Եղոյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Ֆեյսբուքում գրել է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը:

Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր:

Իսհաղ խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում։