Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այս մեքենայի մեջ նստած է Գարեգին Բ-ն, ով չի ուզում դուրս գալ ու լսել մեզ». ցուցարարներ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

688
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 19:10
«Այս մեքենայի մեջ նստած է Գարեգին Բ-ն, ով չի ուզում դուրս գալ ու լսել մեզ». ցուցարարներ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Արդեն հայտնի էր դարձել, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել են Գարեգին Բ-ի մեքենան: «Նա Ջերմուկի սարերում է, այս մեքենայի մեջ, դուրս չի գալիս, որ շփվի մեզ հետ, ոտքով քայլի»,- ասում են նախաձեռնության անդամները, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»: