Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ծանրամարտ. Վարազդատ Լալայանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

551
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 15:50
Ծանրամարտ. Վարազդատ Լալայանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 3 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։ Մեր ծանրորդը, պոկելով 177 կգ և հրելով 222 կգ, երկամարտի 399 կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։

Պոկում վարժությունում մեր ծանրորդը, հաջող կատարելով 2 մոտեցում, 2-րդն էր, իսկ հրում վարժությունում, հաջող կատարելով 2 մոտեցում՝ 3-րդը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ալի Դավոուդին ՝ երկամարտի 419 կգ արդյունքով, բրոնզե մեդալ նվաճեց Պակիստանը ներկայացնող ծանրորդն, ով երկամարտում գրանցել էլ Լալայանի հետ միևնույն՝ 399 կգ արդյունքը, սակայն պոկում վարժությունում 3-րդն էր, ինչի շնորհիվ երկամարտի արդյունքներով 2-րդ հորիզոնականում է Լալայանը։