Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՌԴ ԱԳՆ-ն ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ բողոքի նոտա է հղել Հունաստանի դեսպանին

359
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 21:10
ՌԴ ԱԳՆ-ն ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ բողոքի նոտա է հղել Հունաստանի դեսպանին

Մոսկվայում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը ուրբաթ օրը հրավիրվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր հղվել՝ երկու ռուս դիվանագետի արտաքսման և Ռուսաստանի ևս երկու քաղաքացիների՝ հանրապետություն մուտքն արգելելու կապակցությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: «Մոսկվայում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը հուլիսի 13-ին հրավիրվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր հղվել՝ երկու ռուս դիվանագետի արտաքսման և Ռուսաստանի ևս երկու քաղաքացիների՝ հանրապետություն մուտքն արգելելու կապակցությամբ»,- նշել են Սմոլենսկի հրապարակում: Դիվանագիտական առաքելությունում նաև հայտարարել են, որ Աթենքի որոշման հետևում է կանգնած է Վաշինգտոնը: