Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը լուծված է

554
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 17:45
Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը լուծված է

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն օրերի հարց է: Ասում են՝ հուլիսի 8-ին կայացած լեգենդների հանդիպմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղից հետո որոշել է քննարկել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության հարցը՝ ցանկանալով կարգավորել ֆուտբոլի ոլորտը։ Ասում են նաև, որ հրաժարականի հարցն արդեն լուծված է, մնում է պաշտոնական հայտարարությունը։ Ըստ լուրերի՝ չի բացառվում, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Հայրապետյանին փոխարինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Շրջանառվում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը: