Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մի քանի գործարար ցուցմունք կտա Ռոբերտ Քոչարյանի դեմ և վերջինի մասով կալանավորման որոշում կկայացվի

745
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 16:20
Մի քանի գործարար ցուցմունք կտա Ռոբերտ Քոչարյանի դեմ և վերջինի մասով կալանավորման որոշում կկայացվի

Վերջին օրերին ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ գործեր կհարուցվեն և վերջինների մասով կալանավորման որոշումներ կկայացվեն: Նշվածի վերաբերյալ փաստերն առավել ակնհայտ են դառնում հատկապես Ռոբերտ Քոչարյանի մասով: Ասում են, որ մի քանի խոշոր գործարարներ, որոնց անունները դեռևս չի հրապարակվում, տեղեկացրել են իրավապահ մարմիններին, որ պատրաստ են ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Համաձայն լուրերի, խոսքը բազմամիլիոնանոց օրինախախտումների և գործարարների դեմ իրականացված տեռորի մասին է, որը փաստագրումներ ունի և ապացույցներ: Ասում են նաև, որ այդ ցուցմունքների հիման վրա առաջիկայում քրեական գործ կհարուցվի Ռոբերտ Քոչարյանի դեմ և վերջինի մասով կալանավորման որոշում կկայացվի: