Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի պատասխանին

592
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 14:45
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի պատասխանին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է հարցին, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: «Քննարկում չենք ունեցել, բայց կարծում եմ՝ հեղափոխության արդյունքները քաղաքականապես արձանագրելու համար, շարժման այն ուժերը, որոնք ցանկանում են ցուցակով գնալ, միասին պետք է գնան: Վարչապետ Փաշինյանին միասնական ցուցակով գնալու առաջարկ եմ արել: Եթե ստացվի, ողջունելի կլինի, եթե ոչ՝ «Ժառանգություն»-ը կորոշի՝ առանձին գնալ, թե՞ ուրիշ ուժերի հետ»,- ասել է Հովհաննիսյանը: