Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զարուհի Փոստանջյանի աջակիցները կհավաքվեն քաղաքապետարանի դիմաց

549
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 00:10
Զարուհի Փոստանջյանի աջակիցները կհավաքվեն քաղաքապետարանի դիմաց

Արդեն հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Արտահերթ ընտրությունը հուլիսի 16-ին է: «Ելք»-ն այսօր հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ու չի մասնակցելու նիստին, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ թեկնածու չի առաջադրելու ու արտահերթ նիստին չի մասնակցելու նաև ՀՀԿ-ն: Մյուս խմբակցությունները դեռևս հայտարարություն չեն տարածել:

ՏԻՄ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Սպասվում է, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվի:

Տեղեկացնենք նաև, որ հուլիսի 16-ին առավոտյան ժամը 10-ին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները նախաձեռնել են աջակցության հանրահավաք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց։