ՊԵԿ նախագահը՝ սկանդալի կենտրոնում հայտնված Արա Գաբրիելյանի մասին
Երեկ «Ժամանակ»-ը գրել էր. «ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր անդրադարձել է այդ հրապարակմանը. «Հանրությունը կարող է ունենալ իր սեփական կարծիքը: Օրինակ, նախկին դեմքերն ինչո՞ւ են պաշտոններ ստանում: Մենք այսօր ներքևից համալրում ենք ՊԵԿ-ը երիտասարդներով, բայց վերևի մակարդակում, որոշումներ կայացնողների առումով, իրականացվող քաղաքակությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցողներին ու որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե ՊԵԿ-ն իր առջև խնդիրն իրականացնում է, կադրային նշանակումները ճիշտ էին, եթե ոչ՝ հետևություններ պետք է անենք ու հրաժարական տանք: Ինչ վերաբերում է Արա Գաբրիելյանին. ՀՀ օրենսդրութամբ ինքը հանդիսանո՞ւմ է դատապարտված, մեղադրալ, այսինքն՝ իրավական տեսանկյունից խնդիր ունի՞ նշանակման, թե՞ ոչ ու ի՞նչ հանգամանքներում է եղել, որ ԱՄՆ-ի պես երկիրն իրեն ասել է՝ գնա ձեր երկիր, այսինքն՝ չի դատապարտել: Մեր օրենսդրությամբ ինքը որևէ պատիժ կրած անձ չի հանդիսանում»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00