Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք». մահացած ծննդկանի սկեսուրը՝ ամբաստանյալ բժշկին

393
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 20:10
«Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք». մահացած ծննդկանի սկեսուրը՝ ամբաստանյալ բժշկին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ 2018 թ. հուլիսի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Գզոգյանի նախագահությամբ, շարունակեց հետազոտել 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով ապացույցն երը, ապա լսեց տուժողի իրավահաջորդին ու վկաներից մեկին:

«Ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները: Ի թիվս այլ ապացույցների՝ դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց Դավիթ Շահվերդյանի աշխատանքային պայմանագիրն ու նրան տրված լիցենզիաները, տվյալ իրավիճակում կլինիկական ուղեցույցով նախատեսված բժշկական օգնության տեսակները:

Դրա առնչությամբ պաշտպան Ա. Ոսկանյանը հայտարարություն արեց և նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է մի փաստաթուղթ, որի գործողության ժամկետը ավարտվել է. Դավիթ Շահվերդյանին տրված լիցենզիայի ժամկետը 2000 թ.-ին լրացել է և 2001 թ.-ից ՀՀ-ում բուժաշխատողների լիցենզավորում չի իրականացվում: Ապա հավելեց, որ Դ. Շահվերդյանը մինչ օրս իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթի հիման վրա:

Դրան դատախազ Գ. Մանուկյանը հակադարձեց՝ պաշտպանին պարզաբանելով, որ «մեղադրանք չի առաջադրվել լիցենզիա ունենալու կամ չունենալու համար, մեղադրանքի հիմքում դրված է նախ լիազոր մարմնի թույլտվությունը, ապա աշխատանքային պայմանագիրը և հետո միայն լիցենզիաները»»,- հայտնում է ՀՔԱՎ-ը:

«Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք». մահացած ծննդկանի սկեսուրը՝ ամբաստանյալ բժշկին