Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ծառուկյանի, Թոխմախի Մհերի և Վ. Հարությունյանի գազալցակայանները շուրջ 1 միլիարդ դրամի հարկ են թաքցրել». ՊԵԿ նախագահ

738
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 12:45
«Ծառուկյանի, Թոխմախի Մհերի և Վ. Հարությունյանի գազալցակայանները շուրջ 1 միլիարդ դրամի հարկ են թաքցրել». ՊԵԿ նախագահ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև գազալցակայաններում իրականացված ստուգումներին ու անուններ տվել. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, Ղազարյանին պատկանող գազալցակայաններում են ստուգումներ անցկացվել: Ծառուկյանինը՝ ևս, Հովիկ Աբրահամյանինը՝ չէ... Հիշողությամբ եմ ասում, մեր մամուլի խոսնակին կխնդրեմ, կհրապարակենք: Մհեր Սեդրակյանի դեպքում խախտումները 15 մլն դրամ են, իսկ մյուս 8-ի դեպքում՝ 946 մլն դրամ: Քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ ու եթե պետությանը պատճառված վնասը վերականգնվում է, գործը կարճվում է: Տնտեսվարողին պետք չէ նստեցնել ու արգելել զբաղվել տնտեսվարությամբ, դրա արդյունքում պոտենցյալ հարկ վճարողի ենք կորցնում, վարքագիծը պիտի ճիշտ գնահատել»,- ասել է Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018-ի մայիս-հունիս ամիսների ընթացքում քննվող և նոր գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, որի արդյունքում բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ: