Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.

««Սանիթեք»-ը, անտեսելով մեր բողոքներն ու քաղաքացիների արդարացի դժգոհությունները, պատշաճ չի իրականացնում իր պարտավորությունները». Շենգավիթի թաղապետ

120
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 12:00
««Սանիթեք»-ը, անտեսելով մեր բողոքներն ու քաղաքացիների արդարացի դժգոհությունները, պատշաճ չի իրականացնում իր պարտավորությունները». Շենգավիթի թաղապետ

MAMUL.am-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում հատկապես մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից, ովքեր դժգոհում են աղբահանության կազմակերպումից՝ նշելով, որ օրերով սպասում են «Սանիթեք»-ին: Աղբամանները լցված են աղբով, տարածքում գարշահոտ է:

Լուսանկարներում Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի, Նորագավիթ 4-րդ և 6-րդ փողոցի, Գ. Նժդեհի փողոցի աղբարկղների լուսանկարներն են:

Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում խնդրին արձագանքել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը. «Վերջին օրերին «Սանիթեք» ՍՊԸ-ն, անտեսելով մեր բողոքներն ու քաղաքացիների արդարացի դժգոհությունները, ամբողջ քաղաքում և վարչական շրջանում պատշաճ չի իրականացնում իր պայմանագրային պարտավորությունները, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը, պայմանագրի վերանայման պահանջները փոխանցվել են քաղաքապետարան»: