Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
Հայաստանը մնում է Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունի հետագայում ևս զարգացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների հետ հարաբերությունները: Այս մասին Euronews-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մնում ենք Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունենք զարգացնել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրոմիության և ԱՄՆ-ի հետ: Մենք չենք պատրաստվում կտրուկ փոխել մեր արտաքին քաղաքականությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում: Դա հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային հարթակում անվտանգության ապահովմանը: Սակայն մենք նաև ՀԱՊԿ անդամ ենք և մեզ տեսնում ենք այդ կազմակերպությունում»,- հստակեցրել է ՀՀ վարչապետը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել՝ Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված միջոցառմանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00