Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«ԿԳԲ-ի ուղեղային չիպը» Գ. Ծառուկյանին լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու. «Իրատես»

237
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 10:20
«ԿԳԲ-ի ուղեղային չիպը» Գ. Ծառուկյանին լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», և Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս ծանր փուլում, երբ ամեն «անկյունում» նրանց են սպասում «մասկաներով մարդիկ», նա ոչ միայն խորհուրդ է տալու՝ ինչ անել, ինչպես անել և ումով անել, այլև լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու՝ անհրաժեշտ դիմակայության ֆոն ապահովելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում: