Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԲԴԽ-ն ուշագրավ որոշում է կայացրել. «Հրապարակ»

513
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 09:55
ԲԴԽ-ն ուշագրավ որոշում է կայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրոյւմ է. «Երեկ Բարձրագույն դատական խորհուրդն ուշագրավ որոշում է կայացրել՝ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրելով նույն անձին՝ Երվանդ Խունդկարյանին, որի թեկնածության մասին մենք գրում էինք անհիշելի ժամանակներից, երբ նոր-նոր խոսվում էր Արման Մկրտումյանի հեռանալու մասին։ Այս ընթացքում մի քանի անգամ ընտրություններ կազմակերպվեցին, և ԲԴԽ-ն չկարողացավ ընտրություն կատարել՝ ոչ ոք բավարար ձայներ չէր ստանում։

Երեկ ընտրվել է Երվանդ Խունդկարյանը, որը դատական համակարգում իր կարիերան սկսել է դատավորի (Արշակ Խաչատրյանի) օգնականի պաշտոնից և հասել դատարանի նախագահի պաշտոնին»։

Մանրամասները՝ թերթի համարում: